Armenian text to speach

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Իսրայելին և մտադիր է շարունակել ճնշումն Իրանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Իսրայելին ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմում իր նպատակներին հասնելու համար։

«Գազայի հատվածի ժողովուրդն արժանի է ավելի լավ ապագայի, բայց այդ ավելի լավ ապագան չի կարող սկսվել մինչև ՀԱՄԱՍ-ը չվերացվի,- ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Ռուբիոն Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ -Դուք կարող եք ապավինել մեր անսասան աջակցությանը»,- ընդգծել է նա՝ դիմելով Իսրայելի կառավարության ղեկավարին, գրում է DW-ն։

ՀԱՄԱՍ խմբավորումը «պետք է դադարի գոյություն ունենալ որպես զինված կազմավորում, որը կարող է սպառնալ տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը», – հավելել է Մարկո Ռուբիոն՝ վստահեցնելով, որ Վաշինգտոնը միաժամանակ կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, մինչև այդ երկիրը «փոխի իր ուղղությունը», հաղորդում է Reuters գործակալությունը։




Լրահոս