
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել Է.”Ակներեւ Է, որ աշխատատեղերի ստեղծման խնդիրը մտահոգում Է ողջ երկրին: Հենց այդ մասին եմ ես մտածում առավոտյան արթնանալիս եւ այն ժամանակ, երբ գնում եմ քնելու”,-խոստովանել Է Օբաման:ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ գործազրկության դեմ պայքարն այժմ գլխավոր խնդիրներից մեկն Է: Նա հավելել Է, որ կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ Է նաեւ երկարաձգել հարկային արտոնությունների գործողությունը շարքային այն ամերիկացիների համար, ովքեր տարեկան 106,8 հազար գոլարից պակաս են վաստակում: “Եթե մենք չերկարացնենք հարկային արտոնությունների գործողության ժամկետը, սպառնալիքի տակ կհայտնվեն ԱՄՆ-ի 160 միլիոն բնակիչներ”,-նշել Է Օբաման: