Armenian text to speach

ԿԳՄՍ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է նախարարությունը։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի  վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով: 

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի այցերը կլինեն շարունակական :

 




Լրահոս