ՄԱԿ-ը առաջին անգամ Իսրայելի կողմից Գազայի դեմ պատերազմը որակեց որպես ցեղասպանություն։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է ՄԱԿ-ի օկուպացված Պաղեստինի տարածքների հարցերով անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի նախագահ Նավի Փիլլեյը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին Իսրայելը սկսել է հարձակումը Գազայի վրա՝ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։
























































































