Armenian text to speach

Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մարտունից Ներքին Գետաշեն տանող 3.5 կիլոմետրանոց ավտոճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գևորգ Զիրոյան և Սայաթ-Նովա խաչմերուկից մինչև Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ տանող ավտոճանապարհը։ Ճանապարհի երկարությունը մոտ 3.5կմ է։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպատամենտ» հիմնադրամից:

Կապալառուի կողմից քանդվել է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը, կառուցվում են մայթեր, ջրահեռացման վաքեր։ Մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Մոտ 2կմ հատվածում տեղադրվել է ներքին շերտը, մոտ 1.5կմ տեղամասում՝ վերին շերտը։




Լրահոս