
Այսօր՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, իրար են բախվել 2 Մերսեդեսե և ԲՄՎ մակնիշի ավտոմեքենաները:Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն Մերսեդես մակնիշի 09 ՕԼ 743 համարանիշի ավտոմեքենան վարելիս է եղել Ստանիլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարից հետո Ա. Գրիգորյանը իրեն վատ էր զգում և վթարի վայր ժամանած հարազատները մեկ այլ ավտոմեքնայով նրան տեղափոխեցին տուն: