Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ ցուցմունք է տվել Կադաստրի կոմիտեի մտերիմների կողմից ծեծված մարդու կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես հայտնել էինք` Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Ըստ մեր աղբյուրների՝ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։

Ապա ավելի ուշ հայտնեցինք, որ Կադաստրի պետի եւ նրա մտերիմների կողմից կոմիտեի աշխատակցի ամուսնուն առեւանգելու եւ ծեծելու դեպքով հարուցվեց քրեական գործ՝ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան։

Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծի ենթարկվածն ու իր կինը՝ Վերոնիկա Միքայելյանը Քննչական կոմիտեում հարցաքննվել են։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեպքի հետ կապված զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինս հանձնարարել է, որ Քննչական կոմիտեն ողջ եղելությունը պարզի և տեղեկացնի իրեն։

Մենք փորձում ենք զրուցել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ, որը հրաժարվում է որևէ բան մեկնաբանել։

 

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս