Սեպտեմբերի 13-ին Երևանի պարեկները Մոսկովյան և Մարկ Գրիգորյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ ու ծալովի դանակ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են զենքի նմանվող առարկա ու կապի միջոցներ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


















































































