Armenian text to speach

Խորհրդարանում հյուրընկալվել են շվեդական «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ներկայացուցիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է շվեդական «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի նախագահ Փիթեր Արվիդ Նիլսի, փոխնախագահ Յենս Փատրիկ Ահլի եւ Շվեդիայի խորհրդարանի անդամ ու հիմնադրամի խորհրդի անդամ Գուստաֆ Ստենսոն Ֆրիթիոֆ Սամուել Գյոթբերգի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Մերի Գալստյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Պատգամավորը հյուրերի խնդրանքով խոսել է Եվրոպական միությանն ինտեգրվելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին, մանրամասներ ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վերաբերյալ: Հանձնաժողովի փոխնախագահը գործընթացի արդյունավետ կիրարկման հարցում ընդգծել է ԵՄ անդամ երկրների փորձագիտական օժանդակության անհրաժեշտությունը: Պատգամավորը շեշտել է նաեւ ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարեւորությունը:

Հիմնադրամի նախագահ Փիթեր Արվիդ Նիլսը նշել է, որ Հայաստան են եկել փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Նա կարեւորել է եվրաինտեգրման գործընթացում երկրների ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ հանձնառությունն այդ ուղղությամբ շարժվելու:

Հյուրերը նշել են իրենց պատրաստակամությունը՝ հետագայում ավելի մանրամասն քննարկելու համագործակցության հնարավորությունները:




Լրահոս