
Ավստրալիայի ոստիկանությունը փնտրում է Քվինսլենդ նահանգի առողջապահության նախարարության ֆինանսական գծով մենեջեր Հոհեպա Մորեհու-Բարլոուին` բյուջեից 16 մլն դոլար գողանալու կասկածանքով: Ըստ նահանգի գործադիր մարմնի ղեկավար Աննա Բլայի` միայն վերջին 2 շաբաթվա ընթացքում Բարլոուն գողացել է ավելի քան 11 մլն դոլար, ապա հասցրել այն 16-ի: Բարլոուին հաջողվել է փախուստի դիմել` կեղծելով առողջապահության բաժնի ավագ գործընկերոջ ստորագրությունը: Նման մեծ մասշտաբի ֆինանսական խարդախություն Ավստրալիայի պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունեցել: Թե ինչ պատիժ է հասնում Հոհեպա Մորեհու-Բարլոուին բռնելու դեպքում, դեռ պարզ չէ: