Իսրայելական բանակը օդային նոր հարվածներ է հասցրել Եմենին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հարվածների թիրախը Եմենի Հոդեյդա նավահանգստում գտնվող ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներն են, որոնք, ըստ իսրայելական կողմի, օգտագործվել են «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից։
Ավելի ուշ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, թե Եմենին հասցված այդ օդային հարվածը նպատակ ունի ուժեղացնել հութիների ծովային և օդային շրջափակումը։





























