Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 25 անձի, որոնց դատապարտել են, այդ թվում՝ ծայրահեղական հանցագործությունների համար, հաղորդում է Բելտա-ն։
Գործակալության տվյալներով՝ որոշումը Բելառուսի ղեկավարը կայացրել է Ազգային միասնության օրվա նախօրեին, որը հանրապետությունում նշվում է սեպտեմբերի 17-ին։
Պետության ղեկավարի հրամանագրի համաձայն՝ ներում ստացածների թվում են 12 կին և 13 տղամարդ։ Նրանցից շատերը երեխաներ ունեն, իսկ մեկ դատապարտված կին բազմազավակ մայր է։ Ներվածներից մեկը հանցագործությունը կատարել է անչափահաս տարիքում։ Նրանք բոլորը խոստովանել են իրենց մեղքը, զղջացել են իրենց արարքների համար և խոստացել են վարել օրինապահ կյանք։























