Հայերը շատ ուժեղ ժողովուրդ են, ադրբեջանական Oxu.Az-ի փոխանցմամբ, այս մասին İnterpress.az-ին տրված հարցազրույցում ասել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Բոզ Քուրդ» ջոկատի հրամանատար Նուրեդդին Խոդջան:
Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցից մի հատված:
– Արդյոք հերոսություն է հայի գլուխ կտրելը՞:
– Ոչ, ինչ-որ մեկի գլուխ կտրելը հերոսություն չէ: Ընդանրապես, հերոսացնելը վերջին ժամանակներս մոդայիկ է դարձել: Ես հերոս չեմ համարում Ռամիլ Սաֆարովին: Իրականում, ես հերոս չեմ համարում նաև Մուբարիզ Իբրագիմովին, որովհետև նա խախտել է կարգապահությունը և վտանգի տակ դրել զինվորական զորամասը:
– Ասում են, հայերը վախից փախել են մարտի դաշտից: Հայերը վախկո՞տ ժողովուրդ են:
– Եթե հայերը վախկոտ են, ապա մենք ո՞վ ենք: Նրանց մոտ մեր տարածքի 20%-ն է: Հայերը շատ ուժեղ ժողովուրդ են: Մենք պետք է կարողանանք ընդունել իրողությունը:
Հիշեցնենք, որ 2004թ-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի մասնակից Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնով կտրել էր հայ սպա Գուրգեն Սաֆարյանի գլուխը:
Բուդապեշտում ցմահ դատապարտված Սաֆարովին 2012թ.-ին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նրան հերոսի կոչում շնորհեց և ազատ արձակեց:
Ադրբեջանում ազգային հերոս հռչակված դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովը 2010 թվականի հունիսին ներխուժել էր ԼՂ տարածք և սպանվել: