Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական ծառայող, հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի ՝ առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 ՀՀ դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքերի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։
Վիգեն Սարգսյանը Հայաստանից հեռացել է 2019 թվականին, Դատախազությունն անցած տարվա հուլիսին նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է նախաձեռնել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու գործով։
Քնար Մանուկյան

























































































