Իշխանությունում տղայական հարաբերություններ են. Ա. Սադոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը մեծ դժվարությամբ է ընկալում այն, որ իրեն ներկայացնում են` նախկին պատգամավոր: Պատճառը, ըստ Սադոյանի, այժմյան ԱԺ պատգամավորների որակն է:

Անդրադառնալով ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն, Սադոյանը հարց ուղղեց` արդյոք ՕԵԿ-ը դու՞րս եկավ, թե՞ նրան ստիպեցին դուրս գալ:

«ՀՀ-ում դեռ տղայական հարաբերություններ կան նաև իշխանական ոլորտում: Մեկը մյուսին ինչ որ բաներ է ասում, զայրանում է, որպեսզի հաջորդ անգամ նրանից վախենան:

Համոզված եմ, որ ՕԵԿ-ին հանեցին, ոչ թե նա դուրս եկավ: Չեմ կասկածում Արթուր Բաղդասարյանի մտածելու ունակությունների վրա, նա իսկապես մտածել կարողանում է: Նա պետք է օգտագործի ստեղծված իրավիճակը:

Արդեն մոտ երկու տարի է` իշխանությունը մնացած կուսակցություններին ուղարկում է լուսանցք: ՀԱԿ-ն էլ դարձավ ԲՀԿ-ի կցորդ: Իշխանության սկզբունքը հետևյալն է` պետք է կուսակցությունները լինեն երկուսը` մեկն ընդդիմական, մյուսն` իշխանական, բայց երկուսն էլ լինեն իմը»,- շարունակելով խոսքն` ասաց Սադոյանը:




Լրահոս