Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժ բարեկամության և ծնունդ առնող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- գրել է նա՝ հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար։
Ավելի վաղ Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Փաշինյանն իր հերթին X-ում կատարված գրառմամբ շնորհակալություն է հայտնել Թրամփին։






























