Armenian text to speach

Արման Խոջոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի գործընկերների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակության անդամների և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ շարունակական համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, պարենային անվտանգության, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և էներգախնայողության ոլորտներում։



Լրահոս