Ի՞նչ է նշանակում լինել նախարար և մեկ գիշերում դուրս գալ կուսակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ է  նշանակում լինել կոալիցիայի կազմում, լինել նախարար, այնուհետև մեկ գիշերվա ընթացքում դավաճանել կուսակցությանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՕԵԿ և ՀՅԴ կոալիցիայի մաս չկազմելու որոշումներին, այս մասին նշեց  ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

«Նրանք որոշեցին անդամագրվել ՀՀԿ-ին կամ էլ մնալ անկուսակցական», – նշեց նա:

Սարգսյանը նշեց, որ այս խոսքերով նա անդրադառնում է ոչ միայն ՕԵԿ-ի, այլև ՀՅԴ-ի քայլերին: Այն հարցին, թե ըստ իրեն ի՞նչն է այդպիսի քայլի պատճառը, նա նշեց.

«Նրանք  հարազատ գաղափարախոսությամբ չեն շարժվում և մտնում են այս կամ այն կուսակցություն միայն պաշտոնը պահելու համար: Այդպիսի քայլ միայն ՕԵԿ-ը չի արել, այդ  կուսակցության օրինակը դեռևս թարմ է: ՀՅԴ-ն էլ այդպես վարվեց», – նշեց նա:

Պրն Սարգսյանի խոսքով, մի նախարարը մյուսով փոխելով ոչինչ չի փոխվի, անհրաժեշտ է  համակարգային փոփոխություն, որով էլ կփոխվի ամեն ինչ:

Անդրադառնալով ԲՀԿ-ի` կոալիցիայի մաս չկազմելու որոշմանը, նա նշեց, թե ինքը շատ է հետևում, բայց հեռու է կանգնած այդ ամենից:

«Ինձ թվում է, որ ավելի շատ ոչ թե ժողովրդի շահն է  պատճառը, այլ այս կամ այն պաշտոնը չստանալը», – նշեց նա:




Լրահոս