Armenian text to speach

Ավինյանն Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժպ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել, հայտնում է Քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը:

Օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանը նշել էր, որ  որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն։ Հարուցվել է քրեական գործ։




Լրահոս