Armenian text to speach

Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն։

Նա ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«Սիրելի հայրենակիցներ,

Սիրով տեղեկացնում եմ, որ սույն Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում, սեպտեմբերի 16-ին՝ մինչև 80 կգ քաշային կարգում, դարձա աշխարհի չեմպիոն։

Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 58 երկրի ներկայացուցիչներ, ինչը հաղթանակը դարձնում է առավել արժեքավոր։

Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ աշխարհի գավաթը։

Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»։




Լրահոս