ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Պետեկամուտների կոմիտեն առաջիկայում կրկին տրոհվելու է: Այն նորից բաժանվելու է երկու մասի՝ hարկային եւ մաքսային ծառայությունների: Ավելին, քանի որ դե յուրե ՊԵԿ-ն առաջիկայում լուծարվելու է, այս օրերին ՊԵԿ աշխատակիցներն, Աշխատանքային օրենսգրքի համաձայն, երկու ամիս առաջ արդեն աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր են ստացել: Մեր աղբյուրներն այս փոփոխությունները կապում են երկու հանգամանքի հետ. առաջին՝ այդպես ընտրություններից առաջ փորձ է արվում տարրալուծել այդ մարմնի գործառույթներն ու դրանով որոշակիորեն մեղմել ՊԵԿ հանդեպ դժգոհությունները: Մյուս կողմից այդպես նպատակ կա ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին մեկուսացնել:




Լրահոս