Armenian text to speach

«Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներ են անցկացվել Կոտայքի մարզի դպրոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոտայքի մարզի տարբեր բնակավայրերի ավագ և հիմնական դպրոցներում մարզի համայնքային ոստիկաններն ու պարեկներն անցկացրել են «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներ։
Կարևորելով անչափահասների անվտանգ երթևեկության ապահովումը՝ դպրոցականների հետ հանդիպում-զրույցների ընթացքում ոստիկանության ծառայողները ներկայացրել են ճանապարհային երթևեկության կանոնները, խոսել դրանց պահպանման անհրաժեշտության մասին:

Համայնքային ոստիկաններն ու պարեկները պատասխանել են նաև աշակերտների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին հակահասարակական տարբեր արարքներին և դրանց հետևանքներին։
Դպրոցներում նման հանդիպումները նպաստում են աշակերտների իրավագիտակցության զարգացմանը։

Սեպտեմբերի 1-ից սկսված «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը։




Լրահոս