Armenian text to speach

Գերմանիան հայտարարել է՝ Իրանի կողմից ձեռնարկված քայլերը բավարար չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիան հայտարարել է, որ «գնդակը դեռ Իրանի դաշտում է», այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան բանակցություններ են վարել Իսլամական Հանրապետության հետ նրա միջուկային ծրագրի շուրջ, հաղորդում է AFP-ն։

Երկու երկրների արտգործնախարարների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ ամիս եվրոպական տերությունները 30-օրյա վերջնաժամկետ են սահմանել այսպես կոչված «անհետաձգելի» պատժամիջոցների (snapback) ուժի մեջ մտնելու համար՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնեցված համաձայնագրի բացակայության պայմաններում: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ուժի մեջ է մնում, այսպես կոչված «Եվրոպական եռյակի» տերությունների առաջարկը՝ «քննարկել պատասխան միջոցների ժամանակավոր հետաձգումը, եթե Իրանը կատարի որոշակի պայմաններ»:

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ «այս պահին Իրանի կողմից ձեռնարկված քայլերը բավարար չեն»։




Լրահոս