ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կապան-Գլենդել և Գյումրի – Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին:
Երկուստեք կարևորվել է այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները։
























































































