Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարություններ կարվեն. Ա. Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար ԱրմանՍաղաթելյանը պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ «Արմենպրես» -ի հարցին:

Ստորև ներկայացնում ենք հարցնուպատասխանն ամբողջությամբ.

Հարց ՀՀ Նախագահի մամլո խոսնակին

-Պարո՛ն Սաղաթելյան, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ցույց տալով, որ նախկին հնչած բոլոր թերահավատություններն անհիմն էին, բայց չխոսեց այդ արձա­նագրությունների ապագայի մասին:

Հարցը հետևյալն է՝ ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:

Պատասխան՝

– Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրա­ձայն­ման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց միևնույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին: 

Հոդվածը այստեղ՝ armenpress.am




Լրահոս