Սան Ֆրանցիսկոյում մի քանի շաբաթ ոմն Գվիդո Ռայխշտադտեր հացադուլ է անում։ Նա սեպտեմբերի 2-ից ամեն օր կանգնում է արհեստական բանականությամբ զբաղվող Anthropic ընկերության գրասենյակի դիմաց և իր գործողությամբ փորձում է ուշադրություն հրավիրել այն վտանգներին, որոնք տեսնում է «արհեստական ընդհանուր բանականության» (AGI) ստեղծման մեջ։ Ռայխշտադտերի խոսքով՝ այս մրցավազքը կարող է ունենալ աղետալի հետևանքներ մարդկության համար, սակայն ընկերությունները չեն դադարեցնում իրենց գործունեությունը։
Նա նամակ է հանձնել Anthropic-ի տնօրեն Դարիո Ամոդեյին՝ պահանջելով դադարեցնել վտանգավոր տեխնոլոգիաների զարգացումը։ Պատասխան առայժմ չի ստացել։ Ռայխշտադտերին արդեն միացել են նաև համախոհներ Լոնդոնում և Հնդկաստանում՝ Google DeepMind-ի գրասենյակների մոտ հացադուլ անելով։
Հիմնական ուղերձը մեկն է․ խոշոր AI ընկերությունները պետք է կանգնեցնեն մրցավազքը դեպի գերբանական համակարգեր, քանի որ դրանք կարող են իրական վտանգ ներկայացնել մարդկության ապագայի համար։ Ռայխշտադտերի խոսքով՝ «մենք գլոբալ մրցավազքում ենք դեպի աղետ, և ելքը միայն այն է, որ ընդունենք, որ վերահսկողությունը կորցրել ենք և օգնություն խնդրենք»։
























































































