ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` Հայաստանի հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ կուսակցության վերջին` Գործադիր մարմնի եւ Խորհրդի նիստերից հետո Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանին` Շմայսին, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին «հայվան» ասելու եւ հայհոյելու համար: Բայց նախատինքի խոսքերը շատ հակիրճ են եղել. «Առաքե՛լ, դա ի՞նչ պահվածք է»: Շմայսը գլուխը կախել է ու լռել, ապա ավելացրել, թե «ախր շատ են համը հանում, պարո՛ն նախագահ»: Ըստ լուրերի` Սերժ Սարգսյանն այլեւս չի լսել, քայլել է: Այսպիսով` Շմայսը պատժված է. կուսակցության առաջնորդը բարկացել է նրա վրա:




Լրահոս