Armenian text to speach

Վթարից 18 օր անց մшհшցել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մահացել է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռնիկը:

Հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դիլիջանում վթարի են ենթարկվել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները։

Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, դեպի Դիլիջան ընթացող հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները։

«Toyota Land Cruiser»-ի մեջ եղել են վարորդ Կ. Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա. Սեդրակյանը, Կ. Սեդրակյանը և Տ. Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջիններս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռներն են։

 




Լրահոս