Թեեւ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. մայիսի 4-ի ՆՀ-104-Ա հրամանագրով ժամանակին կազմավորված Ազգային անվտանգության խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկված են նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարն ու ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, սակայն այդ պաշտոնները զբաղեցնող անձինք ներկայացված չեն ԱԱԽ-ում: Խոսքը մոտ երկու ամիս առաջ նախագահականի աշխատակազմի ղեկավար նշանակված Վիգեն Սարգսյանի եւ արդեն երեք տարի շարունակ ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի մասին է: Ասել է թե` նրանք շարունակում են, ՆՀ-104-Ա հրամանագրի համաձայն, լինել ԱԱԽ անդամ: Իսկ այս իրավիճակում նշանակում է, որ անգամ երկրի՝ այդ կարեւորագույն մարմնում՝ ԱԱԽ-ում, ամեն ինչ այնքան էլ օրինական չէ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ