Armenian text to speach

Քովիդի ժամանակ պարետն ու մյուսները գործել են մոտավոր սկզբունքով. սկանդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը հրապարակում է արել։

«Առողջապահության նախարարությունը ուշացել է ընդամենը 5 տարի
Այսoր կառավարությունը հաստատեց համաճարակի եվ համավարակի պատրաստվածության եվ արձագանքման պլանը, կարդում եմ հիմնավորումը՝ «Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը, ցույց տվեց, որ համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման և վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված և ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի գործառույթները, պատասխանատվության շրջանակները և փոխգործակցության մեխանիզմները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է իրավական ձևով հաստատել «Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը», որը կնպաստի հանրային առողջապահության պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև արագ և արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը՝ կանխելով հիվանդությունների լայն տարածումը և սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները» : Փաստորեն (COVID-19) համավարակի ժամանակ պարեկից մինչև ԱՆ նախարար, մարզպետից մինչև համայնքապետ աշխատել են իրենց ֆանտացիաներով, որի արդյունքում 8000 մահ:
Հ.Գ. Ինքնախոստովանական ցուցմունք….»,- ասված է հրապարակման մեջ։



Լրահոս