Այսօր ArmLur.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նրա կրիմինալ շրջապատի մասին, որոնք մնում են անպատիժ:
Նիկոլ Փաշինյանի պատասխանը սպասելի էր. նա փորձեց թաքնվել արդարադատության քողի տակ՝ ասելով, թե իրավապահ շրջանակները պետք է քննեն:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց միայն Սուրեն Թովմասյանին՝ ասելով, թե նա չի մասնակցել խմբակային ծեծին, մնացած դերակատարների մասով Նիկոլ Փաշինյանը պաշտպանող հայտարրություն չարեց:
Սա նշանակում է, որ Փաշինյանին էլ դուր չի եկել, որ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա, որ Սամվել Վարդանյանին դիմակավորված անձիք ծեծի են ենթարկել, որ Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում իրեն խուլիգանի նման է պահում: Բայց այստեղ տարակուսելի է մի բան. Եթե նա չի ընդունում այս երևույթները, ապա ինչու է ուշանում պատիժը ինչպես իրավական, այնպես էլ՝ քաղաքական:
Իսկ պատիժը չկա և ամիսներ ու տարիներ շարունակ որևէ մեկը չի պատժվել:




























