Ավարտվեցին համայնքապետերի դասընթացները ԼՂՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցեց կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող համայնքապետերի հինգերորդ դասընթացի փակման արարողությանը:

Նա իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների դերը համայնքների ղեկավարների պատրաստվածության մակարդակի բարձրացման գործում:

Ա. Աղաբեկյանը շեշտադրեց համայնքի ղեկավարի՝որպես ընտրովի ինստիտուտի, նշանակությունը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ճանապարհին:

Նա կոչ արեց ներկաներին ավելի նախաձեռնող լինել համայնքային բյուջեների ձևավորման գործում՝աշխատելով դրանց զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը նշեց, որ գործադիրն անարձագանք չի թողնի համայնքներից եկող ցանկացած նախաձեռնություն:

Վերջում Ա. Աղաբեկյանը դասընթացի 25 մասնակիցներին հանձնեց հավաստագրեր՝համոզմունք հայտնելով, որ մեկ շաբաթում ստացած գիտելիքները կբարձրացնեն համայնքների ղեկավարների գործունեության արդյունավետության մակարդակը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  




Լրահոս