Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու կինը՝ Բրիջիթը պատրաստվում են լուսանկարչական ու գիտական ապացույցներ ներկայացնել ամերիկյան դատարան՝ ապացուցելու, որ Բրիջիթ Մակրոնը կին է։ Այս մասին BBC-ին ասել է այս գործով Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը։
Ֆրանսիայի նախագահի ընտանիքը զրպարտության մեղադրանքով հայց է ներկայացրել ամերիկացի փոդքասթ վարող Քենդիս Օուենսի դեմ, որը պնդումներ է անում, թե նախագահ Էմանուել Մակրոնի կինը տղամարդ է ծնվել:
«Եթե այս անհարմարությունները, որին նա պատրաստ է գնալ, այն է, ինչ անհրաժեշտ է իրադրությունը հստակեցնելու ու այս ամենին վերջ տալու համար, ապա նա 100 տոկոսով պատրաստ է այդ բեռն իր վրա վերցնել»,- ասել է Թոմ Քլերը՝ խոսելով իր պաշտպանյալի՝ Բրիջիտ Մակրոնի մասին։

























































































