Armenian text to speach

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրին զոհված զինծառայողների մարմինների նոր փոխանակում։

Ուկրաինային վերադարձվել է հազար դիակ, որոնք, ռուսական կողմի պնդմամբ, պատկանում են ուկրաինացի զինծառայողներին, հայտնել է ռազմագերիների հետ վարվելու հարցերով համակարգող շտաբը:

«Մոտ ապագայում իրավապահ մարմինների քննիչները, Ներքին գործերի նախարարության փորձագիտական ​​հաստատությունների հետ համատեղ, կանցկացնեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և կբացահայտեն հայրենադարձված մարմինների ինքնությունը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը ՌԲԿ-ին հաստատել է, որ Մոսկվան և Կիևը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ են դիակների փոխանակում իրականացրել։ Նրա խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել 24 զինծառայողի մնացորդներ։

Նախորդ զոհվածների փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին։ Այդ ժամանակ Կիևը ստացել էր զոհված զինվորների 1000 մարմին, իսկ Մոսկվան՝ 19։




Լրահոս