Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շաուրմայից թունավորված 8 անձ հոսպիտալացված է. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ 12 անձ սուր աղիքային ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ Նրանք բոլորն էլ սնվել են Կոմիտաս 51 հասցեում գտնվող «Լավ-նա շաուրմա»-ում։

Քաղաքացիները հոսպիտալացվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։
ՍԱՏՄ-ն նաև հայտնել է, որ արտադրական գործընթացներն տվյալ սննդի օբյեկտում իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով: Ուստի՝ «Լավ-նա» շաուրմա հանրային սնդդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոսպիտալացվածների կյանքին վտանգ չի սպառնում։
Այս պահի դրությամբ կա 8 հոսպիտալացված, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս