Armenian text to speach

Ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի առաջնության եզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը կպայքարի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիի հետ: Ամոյանը գերազանցեց մրցակցին 5:1 հաշվով:

Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 19-ին:

 




Լրահոս