Armenian text to speach

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Մադրիդ, Անդորրա Լա Վելլա և Բարսելոնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն և Անդորրայի Իշխանապետություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով սեպտեմբերի 22-25-ը կգործուղվի Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն), սեպտեմբերի 25-27-ը՝ Անդորրա Լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն), իսկ սեպտեմբերի 27-28-ը՝ Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն):

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան–Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:

 




Լրահոս