Armenian text to speach

Հայկ Մամիջանյանը դիմել է Կայա Կալասին՝ խնդրելով, որ ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրում է․

«Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին։

Նամակում ներկայացրել եմ մեր հայրենակիցներին Բաքվի բանտում սպառնացող վտանգները, բեմականացված դատավարությունները և մարդասիրական տեսանկյունից այդօրինակ այցելությունների կարևորությունը»։

 




Լրահոս