Շարմազանովի հետ բարդություններ կան, իսկ Գալուստն արդեն մեծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ձևավորման մեջ Հովիկ Աբրահամյանի շահերը պետք է արտացոլվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արշակ Սադոյանը:

Վերջինս հարց ուղղեց, թե ինչպե՞ս կարելի է խելացի մարդուն հանել, տեղը դնել գիտելիքներ չունեցող մարդու: Սադոյանի համոզմամբ, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տիրապետում է ասիական բիզնեսի մոտեցումներին:

«Եթե ՀՀ-ում կա գրեթե լրիվ ձևավորված օլիգարխիկ համակարգ,  իշխանությունները ձևավորում են նաև բիզնեսով զբաղվողների գործերը, ուրեմն կսազի նաև ասիական բիզնեսին տիրապետող վարչապետ:

Վարչապետ, որը տիրապետում է ասիական բիզնես` ֆեոդալաբիզնեսային այս ոլորտում, վարչապետ, որը տիրապետում է, այս տիպի մթնոլորտին, փոքր ժամանակներում կարող է հասնել մեծ հաջողությունների»,- այսպես բնութագրեց Հովիկ Աբրահամյանին Արշակ Սադոյանը:

Սադոյանի համոզմամբ` ՀՀ քաղաքական դաշտը բազարային է:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է անում Արշակ Սադոյանը հանրությանն օգնելու համար, պատասխանեց, որ իրենց հնարավորությունները չեն ներում որևէ բան անել, և իրենք անում են այն, ինչ կարողանում են:

«Համենայն դեպս, գաղափարական ոլորտում լուրջ գործունեություն ենք ծավալում»,- ասաց Սադոյանը:

Armlur.am-ի հարցին, թե ո՞ւմ է ինքը տեսնում ԱԺ նախագահի հավանական թեկնածուի պաշտոնում` Սադոյանն ասաց, որ բնականաբար նա պետք է լինի Հանրապետական կուսակցությունից: «Բարդություններ կան Շարմազանովի հետ կապված, իսկ Գալուստը արդեն մեծ է»,- եզրափակեց Սադոյանը:




Լրահոս