Շիրակի մարզի 036 ընտրատարածքից պատգամավոր դարձած Մխիթար Վարագյանը պատրաստվում է կրկին առաջադրվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկախ պատգամավոր Վարագյանը հայտարարեց, որ ինքն անպայման մտադիր է առաջադրվել իր ընտրատարածքում: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարել է, թե գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից ու իշխանությունից, այդ թվում՝ օրենսդիրից, մյուս կողմից նրանք մեծամասնական ընտրակարգով կրկին պատրաստվում են դառնալ պատգամավոր:
ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ