Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Ռոբերտ Վահրամի Աբիսողոմյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վիկտոր Լեոնիդի Բիյագովին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արման Ռազմիկի Իսրայելյանին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Գրիգոր Ալեքսանդրի Հակոբյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:





























