Armenian text to speach

Իսպանիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսպանիան աջակցություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովի՝ Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու ծրագրին, Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն։

Նա հայտարարել է, որ Մադրիդը «կփնտրի Կիևի ֆինանսավորումը մեծացնելու ստեղծագործական եղանակներ» և արդարացված է համարում սառեցված ռուսական միջոցների օգտագործումը։

Միևնույն ժամանակ, Bild-ի փոխանցմամբ, Իսպանիան մտադիր է նվազեցնել իր կախվածությունը ռուսական հեղուկ բնական գազից։ Ներկայումս երկիրը մնում է ԵՄ-ում հեղուկ բնական գազի խոշորագույն ներմուծողներից մեկը, սակայն կառավարությունը նախատեսում է դիվերսիֆիկացնել մատակարարումները, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից ներմուծման միջոցով։




Լրահոս