Armenian text to speach

«Օրինապահ հետիոտն» հանդիպում-զրույցներ Արմավիրի մարզի դպոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արմավիրի մարզի Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության ներկայացուցիչները սեպտեմբերի 1-ից մեկնարկած «Օրինապահ հետիոտն» միջոցառման շրջանակում այցելել են մարզի հիմնական և ավագ դպրոցներ։

Դպրոցներում հանդիպում-զրույցների հիմնական նպատակը աշակերտներին ճանապարհային երթևեկության կանոններին ծանոթացնելն է: Ոստիկանները հատկապես ընդգծել են երթևեկության կանոններին հետևելու անհրաժեշտությունը, ինչն ուղղված է կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը:

Հանդիպում-զրույցների ընթացքում աշակերտները ոստիկանության ծառայողներին ուղղել են իրենց հետաքրքրող տարաբնույթ հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ։

Նմանօրինակ հանդիպումները նպաստում են ոստիկան-աշակերտ շփումների զարգացմանը և աշակերտների իրավագիտակցության ձևավորմանը։




Լրահոս