Armenian text to speach

Արագածոտնի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 17-ի գիշերը՝ ժամը 2:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ձերբակալել և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին են տեղափոխել 35-ամյա վարորդին և 33-ամյա ուղևորին։

Երևանի բնակիչ 33-ամյա ուղևորի մոտ մոխրացած հետքերով և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ կային, իսկ ավտոմեքենայում 100 գրամից ավելի կանեփի բույսեր։

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։




Լրահոս