Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում տեղացած անձրևի ու ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակի հարվածից 8 կով է սատկել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիները կովերին հայտնաբերել են ընդհանուր օգտագործվող գոմում: Դեպքի մասին արդեն տեղեկացվել է համապասխան մարմիններին: Գյուղացիներին պատճառվել է մի քանի միլիոնի վնաս:
























































































