«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը երեկ համայնքում գոյություն ունեցող մանկապարտեզների տնօրեններին ժողովի է հրավիրել: Նա այդ ընթացքում հստակ քարոզչություն է արել` հորդորելով ներկաներին գալիք ընտրությունների ժամանակ աշխատել ու քվեարկել ՀՀԿ-ի օգտին: «Ժողովուրդ»-ը զրուցեց վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի հետ, սակայն վերջինս հերքեց քարոզչության մասին լուրը. «Մանկապարտեզի տնօրեններին եմ հրավիրել, բայց ոչ այսօր, ՆՈՒՀ-երից մեկում ստուգումներ էր կատարվել, որոշակի խախտումներ էր արձանագրվել, եւ իմ ժողովը դրան էր վերաբերում: Հանձնարարել եմ բացառել նման խախտումները, բացարձակ ՀՀԿ-ի հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել, այսօր էլ համատիրությունների հետ է ժողով եղել, բայց էլի նման հարց չի քննարկվել»:
ԺՈՂՈՎՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ