Armenian text to speach

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում 100 թիրախների խոցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելցի զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում 100 թիրախ են խոցել Գազայի հատվածում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայակոչելով զինվորական հրամանատարությանը՝ հայտնում է The Times of Israel-ը։

Մասնավորապես, հարվածներ են հասցվել թունելներին, զինապահեստներին և պաղեստինյան զինյալ խմբավորումների հանգրվաններին։ Բացի այդ, իսրայելական երկու դիվիզիաներ սեպտեմբերի 20-ին շարունակել են մարտական խնդիրներ լուծել Գազա քաղաքում։

Պաղեստինյան բժշկական ծառայությունները հայտնել են Գազայի հատվածում մեկ օրում 34 մարդու զոհվելու մասին։




Լրահոս