Armenian text to speach

ՆԳՆ հաստատում է․ ինչ է կատարվում Լենինգրադյան փողոցում․ կրակոցների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ ըստ ստացված ահազանգի՝ Հասրաթյան փողոցում լսվել են կրակոցի ձայներ։ Այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ ահազանգեր չկան։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն պարզել են միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հայտնել էինք, որ քիչ առաջ ArmLur.am-ին իր բացառիկ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երևանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Լենինգրադյան փողոցի հայտնի «պոչտայի շենքի» մոտ ականատեսները լսել են կրակոցի ձայներ։ Տարածքը անմիջապես փակվել է ոստիկանության կողմից, իսկ ամբողջ ճանապարհահատվածը այս պահին արգելափակված է։

Իրավապահները դեպքի վայրում են և փորձում են պարզել կրակոցների հանգամանքներն ու մանրամասները։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները արդեն հետքի վրա են դուրս եկել։

Քնար Մանուկյան




Լրահոս