Վարչության նոր կազմում տեղ չեն գտել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, նաև՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նախորդ վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանը ևս դուրս է մնացել ցանկից, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անգամ թեկնածությունը չէր էլ առաջադրվել։ Ըստ Armlur.am-ի տեղեկությունների Դավոյանը նեղացած է թիմից:
Հիշեցնենք, որ ՔՊ վարչության անդամ էր ցանկացել դառնալ ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը, սակայն երբ Փաշինյանը նրան պաշտոնանկ արեց ու փոխարեն նշանակվեց Համբարձում Մաթևոսյանին, նա «հանել» էր իր թեկնածությունը:
Նշենք, որ 2021 թվականին ՔՊ վարչության կազմը 15 հոգուց էր բաղկաված.
1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
2. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան
3. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
4. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան
5. ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,
6. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
7. Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը,
8. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,
9. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը,
10. Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը,
11. ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանը
12. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը,
13. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,
14. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը
15. ԱԺ ՔՊ Խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
Սոնա Գրիգորյան




























