Armenian text to speach

Հայաստանից արտահանումը նվազել է, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանից արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 52.8 տոկոսով, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2025թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի ներկայացմանը:

«Հայաստանից արտահանումը նվազել է 52.8 տոկոսով:

Դրա պատճառը ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումն է: Իսկ ամենակարևորն ու ուրախալին այն է, որ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով»,-ասաց նախարարը:

Հունվար–հունիսին ապրանքների ներմուծումը նվազել է 38.6 տոկոսով, որը նույնպես պայմանավորված է վերաարտահանման կտրուկ նվազմամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ վերաարտահանման ազդեցությունը հանած՝ ներմուծման աճը կազմել է շուրջ 7 տոկոս:




Լրահոս